Քnչարյանը Երանnսյանին hանձնարարեց, որ գնա Մшնվել Գրիգnրյանին աuի՝ իրերը հավաքի ու… hատված Մnվսես Հակnբյանի ցnւցմունքից

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօր նրա պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց մարտի 1-ի գործով մի քանի անձանց ցուցմուքներից հատվածներ մեջ բերել:

Ալումյանը մասնավորապես հրապարակեց 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Միրզաբեկյանի եւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, այժմ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանի ցուցմունքներից հատվածներ:

Ալումյանը նշեց, որ ըստ գործով վկա Ալիկ Միրզաբեկյանի՝ Ռոբերտ Քոչարյանը, իր հիշելով, Միքայել Հարությունյանին հարցրեց, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը, որից վերջինս ի պատասխան ասեց, որ տեղյակ չէ, որից հետո նրան կշտամբեց՝ իրավիճակին չտիրապետելու համար: «Այնուհետեւ հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն էր հայտնում առ այն, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ցանկանում է անցնել ընդդիմության կողմը եւ խնդիր դրեց, որ եթե որեւէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկա գտնվողներից շատերն էին ԵԿՄ անդամ: Այլ բան այդ խորհրդակցությունից չեմ հիշում: Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երեւան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: Հիշում եմ, որ ես 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու, ինչպես նաեւ հիշում եմ, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որեւէ հարցում ներգրավված չեմ եղել եւ իմ ենթակա ստորաբաժանումները որեւէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը:

Ապա Ալումյանը հրապարկեց Մովսես Հակոբյանի ցուցմունքից հատվածներ: Նա գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով: «Փետրվարի 23-ին, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության: Այն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա են եղել ՀՀ Զինված Ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: … Նախագահ Ռ.Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա եւ նրան ասաց, թե այդ ինչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Ռ.Քոչարյանը Լեւոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու … լինի իր տուն: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից: Ընդհանուր խորհրդակցության իմաստն իմ պատկերացմամբ կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ ողջ զինված ուժերի անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին:

Ներկայացնելով այս ամենը՝ Ալումյանն սաաց, որ այն դատարանները, որոնք քննում էին Քոչարյանի կալանքի հարցը, չգիտեին այս ցուցմունքների գոյության մասին:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/article/161476

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*