Դшտախազները nղջ ընթացքnւմ թшքցրել են ԱԱԾ տնօրենի նшմակն՝ nւղղված ՀՀ ոuտիկանապետին. Ռnբերտ Քnչարյան

Ռոբերտ Քոչարյանը այսօր դատարանում հանդես եկավ երկրորդ հայտարարությամբ, այս անգամ էլ խոսելով 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության պետի կողմից՝ ոստիկանության պետին ուղղված նամակի մասին, որը, ըստ նրա, հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։

«Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաեւ քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, եւ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել», — դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս նամակի հետ կապված ԱԱԾ-ից ոչ մի տեղակալի չեն հարցաքննել, հարցաքննել են միայն մեկ մարդու. «Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», — հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։

Մեր զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, խոսելով գրության բովանդակության մասին, ասաց, որ փետրվարի 28-ին ԱԱԾ տնօրենը ոստիկանության պետին գրել է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ազատության հրապարակում մտնող որոշ մարդկանց ձեռքում առկա են զենք-զինամթերք: Ալումյանի խոսքով՝ հարցաքննված այդ մեկ մարդը հաստատել է գրության բովանդակությունը:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/article/161367

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*