5 տшրի առшջ բաժшնված Գևnրգն ու Նաuտասյան՝ hամբույրի տեuարանների ու կшդրից դnւրս hարաբերnւթյունների մաuին

5 տարի առաջ բաժանված Գևորգն ու Նաստասյան՝ համբույրի տեսարանների ու կադրից դուրս հարաբերությունների մասին

Գևորգ Գրիգորյան-Նաստասյա Գոլովկո զույգը ժամանակին հայկական շոու բիզնեսում բավականին քննարկվող էր։ Նրանք խոսում էին ապագա ամուսնության ու իրար շատ սիրելու մասին, բայց կյանքի որոշակի փուլում բաժանվելու որոշում կայացրին։ Բաժանումից և իրար հետ որևէ շփում չունենալուց 5 տարի անց Գևորգն ու Նաստասյան միասին հանդես են գալիս պրոդյուսեր Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալում, խաղում են սիրահար զույգի։

Tert.am Life–ը բացառիկ զրույց է ունեցել նրանց հետ ու պարզել, թե ինչպես համաձայնեցին խաղալ իրար հետ, ինչ հարաբերություններ ունեն հիմա, ինչ են զգում, օրինակ, համբույրի տեսարաններում։

«Նաստասյայի հետ խաղալն ինձ համար անակնկալ չէր, որովհետև ինքս եմ Ելենային առաջարկել նրա թեկնածությունը` հաշվի առնելով իր կերպարի առանձնահատկությունները, իմանալով նրան` որպես խաղընկեր։ Ինձ թվում է` չեմ սխալվել այդ առաջարկով։ Երբեք թույլ չեմ տվել, որ անձնականը ներխուժի իմ աշխատանքի մեջ»,– ասաց Գևորգը։

Նաստասյան էլ նկատեց, որ դրական է արձագանքել Գևորգի հետ խաղալու փաստին։ «Երբ իմացա, որ Գևորգի հետ եմ խաղալու, լավ արձագանքեցի այդ փաստին։ Չգիտեմ ինչու, բայց միշտ իմացել եմ, որ Գևորգի հետ խաղալիս ոչ մի խնդիր չեմ ունենա։ Գևորգի հետ խաղալը շատ հեշտ է։ Դա հասկացել եմ դեռ «Կոտրված սրտերում», որն իմ առաջին նախագիծն էր։ Ինձ համար ամեն ինչ նոր էր, բայց հենց իր օրինակով հասկացա, թե ինչպես է պետք աշխատել, ինչ է նշանակում համագործակցություն նկարահանման հրապարակում։ Որպես խաղընկեր` նրա հետ շատ կոմֆորտ է, աջակցում է, օգնում։ Համոզված էի, որ իր հետ աշխատելը հիմա նույն կերպ հեշտ է լինելու, ինչպես անցյալում»,– ասաց երիտասարդ դերասանուհին։

Թե՛ Գևորգը, թե՛ Նաստասյան վստահեցնում են` նախկինում ունեցած սիրավեպը որևէ ազդեցություն չունի իրենց խաղի վրա ոչ դրական, ոչ էլ բացասական առումով։ «Մեր ունեցած ընդհանուր անցյալը ոչ օգնում,  ոչ էլ խանգարում է, որովհետև ֆիլմում մենք չենք, կերպարներ են, որոնք մեզ հետ ընդհանուր քիչ բան ունեն։ Ես երբեք չեմ փորձել իմ կենսագրական հիշողություններով կերպարից ինչ–որ բան ստանալ, այլապես առանձին դրսևորումներում կերպարները կնմանվեն իրար»,– ասաց Գևորգը։

համբույրի տեսարաններ

Նաստասյան էլ նկատեց, որ որևէ Գևորգի հետ խաղալու խնդիր չունի. «Չունեմ ոչ մի զգացմունք, ինչ–որ բաներ վերհիշելու վախ։ Ոչինչ չկա։ Սա աշխատանք է, ես ունեմ սցենար, որով նախատեսված գործողություններն անում եմ»։

Զույգը համբույրի տեսարաններ էլ ունի։ Դերասանուհին վստահեցնում է, նույնիսկ, այդ տեսարանները իր մեջ չեն արթնացրել նախկին զգացմունքները։ «Երբ ինձ ասացին, որ Գևորգի հետ համբույրի տեսարաններ են լինելու, ոչ մի վայրկյան չկասկածեցի։ Երբ համբույրի տեսարան խաղացինք, հասկացա, որ իմ մոտ կա անտարբերություն։ Մինչև այդ մտածում էի` գուցե ինչ–որ բան լինի, ինչ–որ բան վերհիշեմ, բայց  չէ։

Երևի, շատ ժամանակ է անցել, դրա համար այս ամենն ինձ չի հիշեցնում անցյալը։ Անտարբերությունն էլ զգացմունք, թեև ամենավատը։ Հենց դրա համար է ինձ հեշտ հիմա աշխատել իր հետ։ Ամեն ինչ անցյալում է։ Հիմա մենք խաղընկերներ ենք նկարահանման հրապարակում, ուրիշ ոչինչ»,– շեշտեց նա։ Հիմա կողակից ունի՞,  թե՞ ոչ, Նաստասյան գերադասում է գաղտնի պահել, որոշել է այլևս չխոսել անձնականի մասին։

Գևորգն էլ շեշտեց, որ համբույրի տեսարանն իր աշխատանքի մի մաս է. «Դա իմ աշխատանքն է, իմ մասնագիտությունը։ Հավատացնում եմ, հոգեբանորեն ավելի բարդ է տեսարանում համբուրվել ընկերոջդ կնոջ հետ շատ:

Խոսքս Էմմա Մանուկյանի մասին է, որի ամուսինը`Վիլենը, դեռ ուսանողական տարիներից իմ շատ մտերիմ ընկերն է: Իմ ու Նաստասյայի  համբույրի տեսարանն առանց ցնցումների կամ փոթորիկների է անցել։ Դա մեր աշխատանքն է։ Տեսախցիկից այն կողմ ունենք շատ նորմալ և մարդկային փոխհարաբերություններ, ինչպես մյուս դերասան-դերասանուհիների հետ»:

Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին էր իրենց առաջին հանդիպումը 5 տարի միմյանց չտեսնելուց հետո։ «5 տարին բավականին երկար ժամանակ է։ Ամեն մեկն իր անցած ճանապարհից մեծանում է, փոխվում։ Այն ժամանակ ես 22-23 տարեկան էի, հիմա մոտենում եմ 30–ին, ես լրիվ այլ էի, նա նույնպես։ Մեր առաջին հանդիպումն անցնցում է անցել։ Երկար չհանդիպելով` մարդիկ դառնում են ուղղակի հին ծանոթներ»,– կարծում է Գևորգը։

Նաստասյայի խոսքով` ինքն ու Գևորգը բաժանվեցին, որովհետև ինքը հասկացավ, որ իրենք իրար հետ չեն լինել կարող, տարբեր են։ «Գևորգը նույնն է մնացել, ինչ այն ժամանակ էր։ Իր նույն ապրելաձևն ավելի է զարգացել, բայց դա կապ չունի նկարահանման հրապարակի հետ։ Նա բնավորությամբ խելառ է, լավ իմաստով խելառ։ Կարող է գժություններ անել և թեթևացնել իրավիճակը, ոչ թե լարել, ինչը լավ է։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, կոնկրետ ինձ դրանք  ոչ մի կերպ չեն խանգարում։

Մենք շատ լավ ընկերներ ենք։ Այն, ինչ եղել է, մնացել է անցյալում։ Նկարահանման հրապարակում ես տեսնում եմ, որ նույնն էլ իր համար է, չգիտեմ՝ որքանով է դա ճիշտ, բայց ես այդպես եմ զգում»,– ասաց դերասանուհին։ Թեև նա նշեց, որ իրենք ընկերներն են, անձնական հարաբերությունները խզելուց հետո ընկերական կապ էլ չէին պահել. «Մենք 5 տարի չենք շփվել իրար հետ, մինչև այս նախագծի մեկնարկը»։

Գևորգը չափազանցություն է համարում լսարանի արձագանքը, թե ինքն ու Նաստասյան, այսպիսով կարող են վերամիավորվել։ «Այս նախագծի հետ կապված իմ նպատակներն ունեմ, որոնց մեջ անձնական կյանքին վերաբերող կետ չկա»,– եզրափակեց Գևորգը։

Աղբյուր՝ tert.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*